Գլխավոր Լուրեր «Ահազանգողը տեղեկացրել է, որ նկատել է «մորուքով և սև շապիկներով անձանց». «Ադեկվադ»-ի...

«Ահազանգողը տեղեկացրել է, որ նկատել է «մորուքով և սև շապիկներով անձանց». «Ադեկվադ»-ի անդամներին ազատ են արձակվել

0
915

2․5 ժամ ոստիկանության բաժանմունքում գտնվելուց հետո «Ադեկվադ» ՀԿ-ի բոլոր բերման ենթարկվածները ազատ են արձակվել։ Այս մասին հայտարարություն է տարածել «Ադեկվատ» հասարակական կազմակերպությունը:

Հայտարարությունում նաև ասվում է.

«Ինչպես պարզվեց, ոստիկանությունը գործել է ինչ-որ ահազանգի հետքերով, ահազանգողը տեղեկացրել է, որ նկատել է մեքենայով ընթացող «մորուքով և սև շապիկներով անձանց», ինչն էլ հանդիսացել է ոստիկանական գործողությունների հիմք։

Ցավում ենք, որ իշխանությունների ապիկար կառավարման և խուճապային հրահանգավորումների հետևանքով այնպիսի լուրջ կառույցի աշխատանքը, ինչպիսինն է Ոստիկանությունը, զավեշտի է վերածվում, և վարկաբեկվում իրավապահ մարմինների համբավն ու գործառույթները»: