Գլխավոր Քաղաքական Նիկոլ Փաշինյանը խոստանում է`ֆեյքերն ու dislike դնողները կհայտնվեն «բոմժի» կարգավիճակում

Նիկոլ Փաշինյանը խոստանում է`ֆեյքերն ու dislike դնողները կհայտնվեն «բոմժի» կարգավիճակում

899
0

Այսօր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համաժողովի ժամանակելույթ ունեցավ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով հայտարարեց, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ոչ լիբերալ է, ոչ ցենտրիստ, ոչ սոցիալ-դեմոկրատ, այլ` քաղաքացիական: Ըստ Նիկոլ Փաշինյանի, աշխարհն արագ է փոփոխվում, և իրենք իրենց դուրս են թողում եղած գաղափարախոսական ստանդարտներից, հայտարարելով գաղափարական նոր հարթություն, այն է` քաղաքացիական:

Խոսելով աշխատատեղերի մասին, նա շեշտեց ֆեյքերին և յութուբում dislike դնողներին: Նիկոլ Փաշինյանի խոսքով` աշխատատեղերի վիճակագրությունը շատ ավելի մեծ կլիներ, եթե արձանագրվեին նաև այն աշխատատեղերը, որոնք բացվել են ֆեյքերի և յութուբում dislike դնողների համար:

«Չնայած, մենք դժգոհ չենք, որ մեր քաղաքացիներն աշխատանք ունեն և համոզված եղեք՝ մենք բավարար կամք և քաղաքական ռեսուրս ունենք, որպեսզի ֆեյքերի և dislike դնողներին աշխատավարձ վճարելու արդյունքում հին կոռուպցիոն համակարգի բոլոր ռեսուրսները սպառվեն և նրանք հայտնվեն «բոմժի» կարգավիճակում»,- նշեց վարչապետը: