Գլխավոր Լուրեր Բուրգ լե Վալանսի քաղաքապետը կբողոքարկի Շուշիի հետ բարեկամության հռչակագիրը չեղարկելու մասին դատարանի...

Բուրգ լե Վալանսի քաղաքապետը կբողոքարկի Շուշիի հետ բարեկամության հռչակագիրը չեղարկելու մասին դատարանի որոշումը

1164
0

Tert.am-ը գրում է․

Շուշիի հետ կնքված բարեկամության հռչակագիրը օրինական է և ես բողոքարկելու եմ վարչական դատարանի վճիռը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Բուրգ լե Վալանսի քաղաքապետ Մարլեն Մուրիեն:

Հունիս 14-ին Բուրգ լե Վալանսի քաղաքապետ Մարլեն Մուրիեն հայտարարել է վարչական դատարանի կողմից 2014 թվականի հոկտեմբերին Շուշիի քաղաքապետ Արծվիկ Սարգսյանի հետ իր ստորագրած բարեկամության հռչակագիրը չեղարկելու որոշումը բողոքարկելու մտադրության մասին:

«Ես վիճարկում եմ վարչական դատարանի մեկնաբանությունը, որն այս հռչակագիրն անօրինական է համարել: Համոզված եմ, որ այն համապատասխանում է օրենսդրական կարգին և հայտարարում եմ, որ բողոքարկելու եմ դատավճիռը»,-ասել է Մարլեն Մուրիեն՝ հիմք ընդունելով 2019 թ փետրվար 5-ի Ֆրանսահայ Կազմակերպությունների համակարգող Խորհրդի ընթրիքի ընթացքում Հանրապետության Նախագահ Էմանուել Մակրոնի հանձնառումը, որ պետական հետապնդումների չեն ենթարկվի այն ծրագրերը, որոնք վերաբերում են կրթական և մարդասիրական ոլորտներին, որոնք էլ հռչակագրերի ամենաէական մասն են կազմում:

Նա նաև նշել է, որ իրավական գործոններից զատ իր բարոյական հանձնառումը շուշեցիների հանդեպ մնում է անսասան: «Ես բազմիցս եղել եմ Շուշիում և հասկացել, թե մարդասիրության ու բարեկամության արտահայտությունները ինչպիսի հույս են արթնացնում մի բնակչության սրտում, որ թշնամական Ադրբեջանը փորձում է շնչահեղձ անել»:

«Ֆրանսասեր և ֆրանսախոս Արցախում և Շուշիում, այս որոշումը շատ վատ է ընկալվում և չի հասկացվում: Բուրգլեվալանսցիների և շուշեցիների միջև ստեղծված կապերը մնում են շատ ամուր»,-հիշեցրել է Բուրգ-լե-Վալանսի քաղաքապետը: