Գլխավոր Լուրեր ՍոցՑանցային Երևի սկսեմ արդեն միլիոններ մսխած պաշտոնյաների անուններ տալ. Արսեն Թորոսյան

Երևի սկսեմ արդեն միլիոններ մսխած պաշտոնյաների անուններ տալ. Արսեն Թորոսյան

4974
0

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ վերջին տեղեկություններով առողջապահական օլիգարխիան որոշել է հակահարված տալ իրենց հակակոռուպցիոն քայլերին:

«Վերջին տեղեկություններով առողջապահական օլիգարխիան որոշել է հակահարված տալ մեր հակակոռուպցիոն քայլերին` ի դեմս պատվիրված հոդվածների և տարատեսակ ասեկոսների, որոնք պետք է երկրի ղեկավարության մոտ վարկաբեկեն մեզ ու մեզնից ազատվելու առիթ դառնան, որպեսզի նրանք շարունակեն «հանգիստ ապրել»:

ՉԻ՛ ՍՏԱՑՎԵԼՈՒ: Մենք ունենալու ենք նորմալ առողջապահություն, որտեղ ոչ մի բուժհիմնարկ, կրկնում եմ ՈՉ ՄԻ, ԱՐՏՈՆՅԱԼ ՉԷ` անկախ իր սեփականատիրոջ կամ կառավարչի նախկինում կամ ներկայումս զբաղեցրած պաշտոնի կամ բարեկամական կապի:

Հավանաբար կոլեգիալ համեստությունս է թույլ տվել նրանց «թպրտալ»: Երևի սկսեմ արդեն անուններ տալ զանազան ռազմավարական ծրագրեր տապալած և միլիոններ մսխած պաշտոնյաների: Դրա ժամանակն էլ կգա…շուտով…», – գրել է Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում:

Նոր տեսանյութ.