Գլխավոր Լուրեր Պատահարներ «Դալմայի այգիների» մոտ կնոջ քայքայված դի է հայտնաբերվել

«Դալմայի այգիների» մոտ կնոջ քայքայված դի է հայտնաբերվել

1155
0

Այսօր՝ հունիսի 20-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։

Shamshyan.com–ի հաղորդմամբ, ժամը 08։15-ի սահմաններում ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ «Դալմայի այգիներում» դի կա։

Ոստիկանները նշված հատվածում՝ ոռոգման համար նախատեսված առվի մեջ, հայտնաբերել են կնոջ քայքայված դի։

Այս պահին դատական բժիշկը դիակի զննություն է կատարում։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ միջոցառումներ՝ պարզելու համար մահացածի ինքնությունը։