Գլխավոր Լուրեր ՀՕՊ ստորաբաժանումները զորավարժությունների ընթացքում իրականացրել են մարտական արձակումներ օդային թիրախների վրա

ՀՕՊ ստորաբաժանումները զորավարժությունների ընթացքում իրականացրել են մարտական արձակումներ օդային թիրախների վրա

1295
0

ՀՀ զինված ուժերում և Արցախի Հանրապետության պաշտպանության բանակում շարունակվում են հակաօդային պաշտպանության ստորաբաժանումների ներգրավմամբ մարտական հրաձգությամբ զորավարժությունները:

ՊՆ-ից հայտնում են, որ զորավարժություններին ներգրավված ՀՕՊ ստորաբաժանումներն իրականացրել են մարտական արձակումներ օդային թիրախների վրա: Մարտական հաշվարկները հաջողությամբ կատարել են առաջադրված խնդիրները և արժանացել զորավարժությունների ղեկավա¬րու¬թյան բարձր գնահատականին: