Գլխավոր Իրավական Անակնկալ զարգացում՝ Քոչարյանի գործում. Դատավոր Արմեն Դանիելյանն անսպասելի որոշում կայացրեց (տեսանյութ)

Անակնկալ զարգացում՝ Քոչարյանի գործում. Դատավոր Արմեն Դանիելյանն անսպասելի որոշում կայացրեց (տեսանյութ)

1371
0

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների բողոքները քննող Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանը քիչ առաջ անսպասելի որոշում կայացրեց դատաքննությունն ավարտելու մասին։

Առանց Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների առարկությունները լսելու, Արմեն Դանիելյանը որոշում կայացրեց հեռանալ խորհրդակցական սենյակ բողոքների վերաբերյալ որոշումներ կայացնելու։

Դատարանը նման որոշման հանգեց այն բանից հետո, երբ Քոչարյանի պաշտպանները պնդեցին նախևառաջ անդրադառնալ փաստաբան Հովհաննես Խուդոյանի՝ Քոչարյանի և մյուսների գործի վարույթը կասեցնելու և Սահմանադրական դատարան դիմելու վերաբերյալ միջնորդությանը։

«Պաշտպանական կողմը առարկություններ ներկայացնելու փոխարեն խնդրեց դատարանին նախևառաջ առաջնահերթության կարգով քննարկել իրենց միջնորդությունը։ Ստեղծված իրավիճակում, նկատի ունենալով, որ պաշտպանական կողմի դրսևորած վարքագիծն ուղղված է դատական նիստի ընթացքը խափանելուն, դատական նիստն անհարկի ձգձգելուն, իրենց վերապահված իրավունքի իրացումից, ըստ էության հրաժարվելուն, ելնելով արդարադատության շահերից, դատական ստուգումը համարվում է ավարտված, դատարանը հեռանում է խորհրդակցական սենյակ դատական ակտեր կայացնելու»,–հայտարարեց դատավորը։

Բողոքների վերաբերյալ որոշումը կհրապարակվի հունիսի 25–ին ժամը 16։00–ին։

News.am