Գլխավոր Լուրեր Պատահարներ Երևանում բախվել են պատգամավորական համարանիշներով Toyota-ն և Opel-ը. կա տուժած. Shamshyan.com

Երևանում բախվել են պատգամավորական համարանիշներով Toyota-ն և Opel-ը. կա տուժած. Shamshyan.com

1331
0

Հունիսի 20-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 19:15-ի սահմաններում Աճառյան փողոցում բախվել են Երևանի բնակիչ, 29-ամյա Արմեն Ավագյանի վարած Toyota մակնիշի 015 HH 01 համարանիշի և Երևանի բնակիչ, 37-ամյա Արեն Թեմուրյանի վարած Opel մակիշի 35 MT 453 համարանիշի ավտոմեքենաները: Վթարի հետևանքով Opel-ի վարորդ Ա. Թեմուրյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Կայքի տեղեկություններով՝ Toyota-ի համարանիշները հաշվառված են ՀՀ Ազգային ժողովի հաշվեկշռում և սպասարկում է Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանին: Պատգամավորը վթարի պահին ավտոմեքենայում չի եղել, և վթարի մեղավորը եղել է իր վարորդը, ով ընդունել է իր մեղավորությունը:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր լրատվամիջոցում: