Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը։
Ուղերձում ասված է.
«Արցախի ժողովրդի, իշխանությունների և անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ Ձեզ ծննդյան օրվա կապակցությամբ:
Թող Հայաստանի Հանրապետության Նախագահի բարձր ու պատասխանատու պաշտոնում Ձեր հարուստ փորձը, գիտելիքներն ու հմտությունները մեծապես նպաստեն մայր Հայրենիքի և հարազատ ժողովրդի զորացման ու բարգավաճման, հայոց անկախ պետականության շարունակական ամրապնդման, համազգային խնդիրների լուծման գործին:
Մեկ անգամ ևս շնորհավորում եմ Ձեզ և մաղթում խաղաղություն, քաջառողջություն, մեծագույն հաջողություններ ու ամենայն բարիք Ձեզ և Ձեր ընտանիքին»:
Նոր տեսանյութ.
Մեր YouTube ալիքը։ Միացեք...