Գլխավոր Քաղաքական «Վաշինգտոնյան հանդիպման դրական գործոնն այն էր, որ ՄԽ համանախագահները պաշտոնական ձևաչափով կրկին...

«Վաշինգտոնյան հանդիպման դրական գործոնն այն էր, որ ՄԽ համանախագահները պաշտոնական ձևաչափով կրկին ներկայացրին քննարկման համար փաստաթղթերը». Մամեդյարով

782
0

Վաշինգտոնյան հանդիպման դրական գործոնն այն էր, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները պաշտոնական ձևաչափով կրկին ներկայացրին քննարկման համար փաստաթղթերը, հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը: Այս մասին հաղորդում է 1news.az լրատվական կայքը:

Նա նշել է, որ հանդիպման ժամանակ բարձրացվել է շփման գծում կայունություն ապահովելու հարցը: «Իմ փաստարկն այն էր, որ լուրջ բանակցություններ են վարվել նաև այն շրջանում, երբ զինված ուժերի շփման գծում հանգիստ չէր»,- ասել է Մամեդյարովը:

Նախարարը նշել է, որ աշխատանք է տարվում համանախագահների՝ մարտի 9-ի հայտարարության հիման վրա, և որ վերջիններս 2-3 ամսից հաջորդ հանդիպման համար ամսաթիվ կառաջարկեն:

«Հայկական կողմն ամեն անգամ բարձրացնում է կարգավիճակի ու անվտանգության հարցը: Կարգավիճակի հարցը հայտնի է, իսկ ինչ վերաբերում է անվտանգությանը, այնտեղ կարող են միջազգային խաղաղապահ ուժեր լինել: Համանախագահները խոստովանում են, որ պետք է աշխատել այն ուղղությամբ»,- եզրափակել է պաշտոնյան: