News.am-ը գրում է.
Ծնողների վատթարագույն մղձավանջը քիչ էր մնում իրականություն դառնար Ատլանտայի միջազգային օդանավակայանում, երբ երիտասարդ կինը փորձել է երկու մանկահասակ երեխաներին առեւանգել նրանց հոր եւ մոր աչքերի առաջ, հայտնում է News.com.au-ն:
Դրամատիկ պահը հայտնվել է տեսահսկման խցիկի օբյեկտիվում: Միջադեպը տեղի է ունեցել, երբ Ջորջիա նահանգից ընտանիքն ուղեւորվում էր Դիսնեյլենդ: Երիտասարդ կինը փորձել է մոր մոտից խլել կրտսեր երեխայով սայլակը, սակայն մայրը նրան վռնդել է: Դրանից հետո առեւանգողը բռնել է ավագի ձեռքը եւ փորձել փախչել, սակայն բռնվել է երեխայի ծնողների եւ օդանավակայանի ոստիկանների կողմից:
Կինը Կանզաս նահանգի բնակիչ 26-ամյա Էսթեր Դենիելսն է:
Տարօրինակ արարքի պատճառները դեռեւս հայտնի չեն, միջադեպի ականատեսները դժվարանում են գնահատել անհաջող առեւանգողի հոգեկան վիճակը:
Այս գործով դատավարությունը նշանակված է հուլիսի 11-ին: