Գլխավոր Լուրեր Հայտնի են նոր մարզպետների անունները

Հայտնի են նոր մարզպետների անունները

7053
0

Հայաստանի կառավարությունը հունիսի 1-ին նիստ է գումարելու և քննարկելու է վեց մարզերում նոր մարզպետներ նշանակելու հարցը։

Արագածոտնի մարզպետ կնշանակվի դաշնակցական Աշոտ Սիմոնյանը, Արարատի մարզպետ՝ Նոր Կյանք գյուղի գյուղապետ Գարիկ Սարգսյանը, Կոտայքի մարզպետ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Ռոմանոս Պետրոսյանը, Տավուշի մարզպետ՝ Վահե Ղալումյանը, Շիրակի մարզպետ՝ Կարեն Սարուխանյանը, Գեղարքունիքի մարզպետ՝ դաշնակցական Իշխան Սաղաթելյանը։

Կառավարությունն այդ օրը նաև աշխատանքից կազատի գործող մարզպետներին։

Նոր տեսանյութ.