Գլխավոր Իրավական Երևանի «Դայմոնդ» ռեստորանից բերման են ենթարկվել տնօրեններ, հիմնադիր տնօրեն, դիջեյ և մենեջեր,...

Երևանի «Դայմոնդ» ռեստորանից բերման են ենթարկվել տնօրեններ, հիմնադիր տնօրեն, դիջեյ և մենեջեր, տնօրենը ձերբակալվել է․ Shamshyan.com

1471
0

Ոստիկանության կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում հարուցվել է քրեական գործ ՀՀ քր օր-ի 118 հոդվածի, 133 հոդվածի 1-ին մասի և 316 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Ինչպես տեղեկացնում է shamshyan.com կայքը, նշված քրգործը հարուցվել է հունիսի 28-ին Երևանում իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն կատարելու փաստով:

Այդ օրը ժամը 20:50-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել Երևան քաղաքի բնակիչ, 49-ամյա Անուշ Դ.-ից, ով հայտնել է, որ Բյուզանդի փողոցում գործող «Դայմոնդ» ռեստորանային համալիրում գումար է կորցրել և խնդրել է, որպեսզի նշված ռեստորան մոտենա ոստիկանության ծառայող:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ որոշ ժամանակ անց ահազանգով նշված ռեստորան են մոտեցել ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի ծառայողները, ովքեր, երբ մտել են ռեստորան, նրանց է մոտեցել ահազանգած քաղաքացին և հայտնել, որ իրեն ռեստորանում ծեծի են ենթարկել:

Արդեն լրացուցիչ ժամանել են ոստիկանության կենտրոնական բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի օպերատիվ խումբը՝ օպերլիազորներ Կարեն Այվազյանի և Դավիթ Դավթյանի գլխավորությամբ, որտեղ Անուշ Դ.-ն արդեն օպերլիազորներին է հայտնել, որ գումարի հետ կապված խնդիր է ունեցել ռեստորանի տնօրեն, Երևանի բնակիչ, 54-ամյա Նարինե Չարչյանի հետ, ով իր նկատմամբ բռնություն է գործադրել:

Դրանից հետո ոստիկանները խնդիրը պարզաբանելու նպատակով Ն. Չարչյանին հրավիրվել են ոստիկանության կենտրոնական բաժին, ով, սակայն, «ծանր տանելով» այդ հրավերը, օպերիլազոր Կ. Այվազյանի հասցեին ն հայհոյանքներ է տվել, անվանելով «լակոտ» ու հարձակվելով նրա վրա՝ քաշել ու պատռել է նրա շապիկը, այնուհետև ճանկռել պարանոցը:

Այդ ամենը տեսնելով, Դ. Դավթյանը փորձել է հանդարտեցնել, սակայն Ն. Չարչյանին օգնելու նպատակով 3 հոգի հարձակվել են Դ. Դավթյանի վրա, հրել մի կողմ, իսկ հետո Կ. Այվազյանին դեմ են տվել պատին և պահանջել, որ տարածքը ազատեն:

Ժամը 22:50-ի սահմաններում արդեն ոստիկանության Երևան քաղաքի վարչությաքն ՊՊԾ գնդի 1-ին գումարտակի 3-րդ հատուկ գումարտակի (կարմիր բերետներ) և ոստիկանության կենտրոնական բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները նշված վայրից ոստիկանութան կենտրոնական բաժին են բերման ենթարկել Ն. Չարչյանին, Կոտայքի մարզի բնակիչ, 24-ամյա Խաչիկ Հարութունյանին, Ավան-Առինջ թաղամասի բնակիչ, 49-ամյա Վահագն Հարությունյանին, Երևանի բնակիչներ, 62-ամյա Արման Մկրյանին, 36-ամյա Արսեն Պողոսյանին և 32-ամյա Վահե Տեր-Եսայանին:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ արդեն ոստիկանությունում Անուշ Դ.-ն հայտնել է. որ նույն օրը ժամը 21:00-ի սահմաններում Ա. Պողոսյանը ուժ գործադրելով իր նկատմամբ, իր կամքին հակառակ, իրեն տարել է ռեստորանի հանդերձարան, որտեղ էլ շուրջ 5 րոպե իրեն զրկել է ազատ տեղաշարժվելու իրավունքից:

Դրանից հետո Ն. Չարչյանը, Ա. Պողոսյանը և անվտանգության աշխատակից ներկայացած ոմն Գրիգորը շուրջ 20 րոպե սահմանափակել են իր ազատ տեղաշարժվելու իրավունքը, այդ ընթացքում ծեծի են ենթարկել իրեն, ինչի հետևանքով պատճառվել է ֆիզիկական ցավ:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Վ. Տեր-Եսայանը, Ա. Մկրյանը, Ա. Պողոսյանը, Վ և Խ. Հարությունյանները բաց են թողնվել, իսկ Ն. Չարչյանը հետաքննիչի որոշմամբ ձերբակալվել է և տեղափոխվել է ոստիկանության Երևան քաղաքի վարչության ձերբակալվածների պահման վայր:

Ֆոտոլրագողի տեղեկություններով՝ Ն. Չարչյանը «Դայմոնդ» ռեստորանային համալիրի տնօրենն է, բերման ենթարկվածներից Խ. Հարությունյանը «Բերկուտ» ՍՊԸ-ի հիմնադիր տնօրենն է, Վ. Հարությունյանը «Բերկուտ ԵԳՀ քոլեջ» ՍՊԸ-ի տնօրենն է, Ա. Մկրյանը «Դայմոնդ» ռեստորանի դիջեյն է, Ա. Պողոսյանը «Դայմոնդ» ռեստորանի մենեջերն է, իսկ Վ. Տեր-Եսայանը «Դայմոնդ ՏԵՏ» տնօրենն է:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։