Գլխավոր Սպորտ Արթուր Հովհաննիսյանը՝ Եվրոպական խաղերի ոսկե մեդալակիր

Արթուր Հովհաննիսյանը՝ Եվրոպական խաղերի ոսկե մեդալակիր

848
0

VNews.am-ը գրում է.

Մինսկում շարունակվող Եվրոպական խաղերում ընթացքի մեջ են բռնցքամարտի եզրափակիչ մենամարտերը։

Մինչև 49 կգ քաշայինների եզրափակիչում Հայաստանի ներկայացուցիչ Արթուր Հովհաննիսյանը հանդիպեց վրացի Սակհիլ Ալախվերդովի հետ ու հաղթանակի հասավ 4։1 հաշվով՝ դառնալով Եվրոպական խաղերի ոսկե մեդալակիր։

Հովհաննիսյանը պայքարը սկսել էր 1/16 եզրափակիչից, որտեղ հաղթել էր բելառուս Յաուհենի Կարմիլչիկին (5:0), 1/8 եզրափակիչում հայ բռցնքամարտիկը առավելության էր հասել մոլդովիացի մարզիկի նկատմամբ 4։1 հաշվով, իսկ կիսաեզրափակիչում ուժեղ էր գտնվել իռլանդացի Դալի Ռեգանից (3:2):

Քիչ անց ոսկու համար կպայքարի Հովհաննես Բաչկովը (64 կգ)։

Հիշեցնենք, որ ԵԽ-ում բռնցքամարտի մրցումները անցկացվում են Եվրոպայի առաջնության փոխարեն։