Գլխավոր Լուրեր «Եվ այսօր հիշում եմ 80-ականները, երբ Հայաստանի երիտասարդությունը ծածուկ Ձախ Հարութ էր...

«Եվ այսօր հիշում եմ 80-ականները, երբ Հայաստանի երիտասարդությունը ծածուկ Ձախ Հարութ էր լսում». Նիկոլ Փաշինյան

0
1777

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ներկա է ՀՀ վաստակավոր արտիստ Հարութ Փամբուկչյանի՝ «30 տարի անց Հրազդան մարզադաշտում» խորագրով համերգին:

Վարչապետը հիշել է 80-ականները, երբ Հայաստանի երիտասարդությունը Սովետական իշխանությունից ծածուկ Ձախ Հարութ էր լսում: Փաշինյանն ուղիղ եթերում մի դրվագ է ներկայացրել համերգից, ինչպես նաև գրառում կատարել ֆեյսբուքի իր էջում.

«Եվ այսօր հիշում եմ 80-ականները, երբ Հայաստանի երիտասարդությունը Սովետական իշխանությունից ծածուկ Ձախ Հարութ էր լսում: Այն ժամանակ նրանք դա անում էին ոչ այնքան որպես երաժշտական ճաշակի, որքան որպես ինքնուրույնության, ազատության և դուխի դսևորում»,- գրել է Փաշինյանը: