Գլխավոր Քաղաքական ԱԺ-ն միաձայն ընդունեց կառավարության կողմից ներկայացված օրենքների նախագծերը

ԱԺ-ն միաձայն ընդունեց կառավարության կողմից ներկայացված օրենքների նախագծերը

138
0

Միացեք մեր Ֆեյսբուքյան էջին

ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց կառավարության կողմից ներկայացված օրենքների նախագծերը:  «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նախագծերն ընդունվեցին հուլիսի 1-ի արտահերթ նիստում:

«Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման եւ սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը ստացավ 99 կողմ ձայն,  «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը՝102 կողմ ձայն: