Գլխավոր Լուրեր Պատահարներ Ալավերդի- Վրաստանի սահման ավտոճանապարհին քարաթափման հետևանքով մեկ մարդ զոհվել է, կան տուժածներ...

Ալավերդի- Վրաստանի սահման ավտոճանապարհին քարաթափման հետևանքով մեկ մարդ զոհվել է, կան տուժածներ (տեսանյութ)

1077
0

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «911» ծառայությունը հուլիսի 14-ին, ժամը 13:56-ին ահազանգ է ստացել, որ Լոռու մարզի Ալավերդի քաղաքից դեպի Վրաստանի սահման տանող ավտոճանապարհի 20-րդ կիլոմետրին տեղի է ունեցել քարաթափում, վնասվել են ավտոմեքենաներ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, պարզվել է, որ կա զոհ:

Նախարարությունը կտրամադրի լրացուցիչ տեղեկություն: