Այս պահին Սևանում ենք եւ Սևանի ճահճացած հատվածից վերցրեցինք կապտա-կանաչավուն ջրիմուռների և ջրի փորձանմուշ, որը, պայմանավորվածության համաձայն, անմիջապես ուղարկելու ենք Վրաստան՝ լրացուցիչ լաբորատոր փորձաքննության, – այս մասին ֆեյսբուքյան իր էջում գորւմ է Նաիրա Զոհրաբյանը:
Մեկ բան հստակ է. Սևանի հարցը ազգային անվտանգության խնդիր է և օր առաջ պետք է ստեղծել Սևանի փրկության հատուկ հանձնաժողով:
Առաջիկայում «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը հրավիրելու է խորհրդարանական լսումներ, որտեղ մասնագետների հետ համատեղ կքննարկենք ստեղծված արտակարգ իրավիճակն ու կփորձենք գտնել լուծումներ։ Լալահառաչ ելույթներով հարցեր չեն լուծվելու։ Գործ անել է պետք։
Սևանը հիվանդ է:
https://www.facebook.com/n.zohrabyan/posts/484201195733610
Նոր տեսանյութ.
Մեր YouTube ալիքը։ Միացեք...