Գլխավոր Լուրեր Գեղարքունիքում կովերի անկման միակ պատճառը եղել է փքվածությունը

Գեղարքունիքում կովերի անկման միակ պատճառը եղել է փքվածությունը

898
0

Գեղարքունիքի մարզի Կարճաղբյուր, Ծովինար, Կարմիրգյուղ , Արտանիշ, Լճափ գյուղերում 2019 թվականի հուլիսի 5-9-ի ընթացքում գրանցվել են խոշոր եղջերավոր անասունների անկման դեպքեր, որոնց շուրջ բնակչության կողմից սոցիալական ցանցերում կամ առանձին լրատվամիջոցներում տրվել էին  տարատեսակ մեկնաբանություններ:

Իրականության պարզաբանման համար «Արմենպրես»ի թղթակիցը զրուցեց Գեղարքունիքի մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Համբարձում Համբարձումյանի եւ ՀՀ սննդի անվտանգության տեսչական մարմնի Գեղարքունիքի մարզային կենտրոնի պետ Արշակ Էլիզբարյանի հետ:

Համբարձում Համբարձումյանի հավաստմամբ՝ 10 խոշոր եղջերավոր անասունի  անկում գրանցվել է Կարմիրգյուղում, 9-ը՝ Ծովինարում, 6-ը՝ Կարճաղբյուրում, 8-ը՝ Արտանիշում, 3-ը՝ Լճափում:  «Մենք արդեն ստացել ենք լաբորատոր հետազոտությունների պատասխանները, համաձայն որոնց՝ խոշոր եղջերավորների անկումը կապ չունի թունավորման հետ, առավել եւս՝ Սեւանա լճի ջրի: Այն եղել է առվույտի առաջացրած փքվածության արդյունք»,- նշեց մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետը

Ավելի մանրամասն կարդացեք աղբյուր կայքում: