Tert.am-ը գրում է.
FaceApp հավելվածը հուլիսի կեսերին իր հայտնիության գագաթնակետին ավելի քան 1 մլն դոլար է վաստակել, գրում է Forbes-ը՝ բջջային հավելվածների շուկայի վերլուծությամբ զբաղվող App Annie ընկերության տվյալներին հղումով:
Խոսքը հուլիսի 9-19-ն ընկած ժամանակահատվածի մասին է, որի ընթացքում հավելվածը ներբեռնել են 6,5 մլն անգամ: Մեծ մասը՝ 746 000 դոլար, ստացվել է Apple-ի օգտատերերից:
Ամբողջ պատմության ընթացքում FaceApp-ը ներբեռնվել է 73,2 մլն անգամ և վաստակել է 11,6 մլն դոլար, գրում է Forbes-ը:
FaceApp բջջային հավելվածը, որը մշակել է ռուսական Wireless Lab ընկերությունը, թույլ է տալիս «ծերացնել» օգտատիրոջը: Այն վերջին օրերին հայտնիության ռեկորդներ է սահմանել ռուս, հայ և այլ երկրների օգտատերերի շրջանում:
Նոր տեսանյութ.
Մեր YouTube ալիքը։ Միացեք...