Գլխավոր Լուրեր Պատահարներ Արարատի մարզում բեռնատար գնացքը վրաերթի է ենթարկել 62-ամյա տղամարդու, ով տեղում մահացել...

Արարատի մարզում բեռնատար գնացքը վրաերթի է ենթարկել 62-ամյա տղամարդու, ով տեղում մահացել է. Shamshyan.com

862
0

Այսօր՝ հուլիսի 20-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Shamshyan.com-ի տեղեկացմամբ՝ ժամը 00:45-ի սահմաններում «Արտաշատ» բժշկական կենտրոնի շտապօգնության կայանից ահազանգ է ստացվել ոստիկանության Արտաշատի բաժին, որ հերթապահ խումբը կանչով մեկնել է Ոստան գյուղ, որտեղ պարզվել է, որ երկաթգծի հատվածում գնացքը հարվածել է քաղաքացու, ով տեղում մահացել է:

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ նույն օրը, ժամը 00:35-ի սահմաններում Երևանի բնակիչ, 53-ամյա Մանվել Ն.-ն, վարելով Վարդենիս (ԶՈԴ)-Արարատ երկաթգծի երկաթուղու 1620/1 բեռնատար գնացքը 580-րդ կմ 1ՊԿ հատվածում՝ Մրգավան գյուղի վարչական տարածքում, վրաերթի է ենթարկել Արարատի մարզի բնակիչ, 62-ամյա Էդիկ Ա.-ին, ով տեղում մահացել է: Փաստի առթիվ Արարատի մարզային քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում: