Գլխավոր Քաղաքական Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօրվանից արձակուրդ է գնում. նրան կփոխարինի Տիգրան Ավինյանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօրվանից արձակուրդ է գնում. նրան կփոխարինի Տիգրան Ավինյանը

1032
0

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօրվանից արձակուրդ է գնում: Այս մասին հայտնում են Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Որոշման մեջ ասվում է.

«Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 12-րդ մասով և 18-րդ հոդվածի 4-րդ մասով ՝
1. Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին տրամադրել 2018-2019 թվականների աշխատանքային տարվա ամենամյա նվազագույն արձակուրդի մասը՝ 2019 թվականի հուլիսի 22-ից մինչև օգոստոսի 2-ը ներառյալ:

2. Նիկոլ Փաշինյանի՝ արձակուրդում գտնվելու ընթացքում Հայաստանի Հանրապետության վարչապետին կփոխարինի փոխվարչապետ Տիգրան Ավինյանը»: