Ռուս, ամերիկացի եւ բելգիացի մի խումբ գիտնականներ պարզել են, թե որ մասնագիտություններն են, որոնք ազդում են մարդու գլխուղեղի աշխատանքային ակտիվության վրա, փոքրացնում են մարդու ուղեղի աշխատանքի հնարավորությունները, կամ ընդհակառակը՝ մեծացնում են դրանք։ Այս մասին հայտնում է «РИА Новости» լրատվական գործակալությունը։
Ըստ այդմ, առաջին հորիզոնականում տիեզերագնացությունն է։ Այսպես երկու շաբաթում Միջազգային տիեզերակայանում գտնվելուց հետո տիեզերագնացների ուղեղի աշխատանքային ակտիվությունը կրճատվում է 3,3 տոկոսով։ Բանն այն է, որ անկշռությունը ազդում է ողնուղեղային հեղուկի շրջանառության վրա։
Տիեզերագնացներին հակառակ, տաքսու վարորդների մոտ էլ ուղեղի աշխատանքային ակտվիությունը ավելանում է, ինչը պայմանավորված է այն հանգամանքով, որ վարորդները հիշում են բազմաթիվ ճանապարհներ, ճանապարհային նշաններ, լուսացույցներ եւ այլն։
Միանշանակ է այն, որ միօրինակությունը աշխատանքի մեջ բերում է ուղեղի աշխատանքային ակտիվության կրճատման։