Գլխավոր Քաղաքական Արցախում շատ կարևոր խոսակցություն է տեղի ունենալու. օգոստոսի 5-ին վարչապետը ելույթ կունենա...

Արցախում շատ կարևոր խոսակցություն է տեղի ունենալու. օգոստոսի 5-ին վարչապետը ելույթ կունենա Ստեփանակերտի հրապարակում (տեսանյութ)

1251
0

Օգոստոսի 5-ին, ժամը 19.00-ին ելույթ կունենամ Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում: Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Հիշեցնենք, որ օգոստոսի 6-ին Ստեփանակերտում տեղի է ունենալու Համահայկական խաղերի բացումը: Այդ առիթով Ստեփանակերտում են հավաքվելու հայության բոլոր հատվածների ներկայացուցիչները:

«Կարծում եմ՝ սա շատ լավ առիթ է մի փոքր ընդլայնելու օրվա օրակարգը և խոսելու մեր համազգային մարտահրավերների մասին, մեր համազգային միասնության այս բացառիկ ժամի և նրա ստեղծած հնարավորությունների մասին և այդ հնարավորությունները ճշգրիտ ու արդյունավետ օգտագործելու մասին: Կանդրադառնամ նաև հայաստանյան, արցախյան, սփյուռքյան օրակարգին վերաբերող առանձին հարցերի: Բայց ընդհանուր առմամբ, մեր նպատակը լինելու է համազգային միասնության մի կարևոր արձանագրումը և սրանից բխող հետևություններ անելը»,- նշեց վարչապետը:

Նիկոլ Փաշինյանը բոլորին հրավիրում է այդ օրը ներկա գտնվել Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում, քանի որ տեղի է ունենալու «շատ կարևոր խոսակցություն»:

«Առանձնահատուկ հրավիրում եմ Արցախի մեր հայրենակիցներին, որովհետև նման ֆորմատով նրանց առաջ ելույթ ունենալու առիթ չեմ ունեցել: Այդ օրը նրանց աչքերի մեջ ուղիղ նայելով, կունենամ շատ կարևոր խոսակցություն մեր համազգային օրակարգի, մեր այսօրվա իրավիճակի և վաղվա անելիքների մասին»,- ասաց նա:

https://www.facebook.com/nikol.pashinyan/videos/2385619051695640/