Գլխավոր Դեսից-դենից Հիվանդություններ, որոնց դեպքում հակացուցված է ծովափնյա հանգիստը

Հիվանդություններ, որոնց դեպքում հակացուցված է ծովափնյա հանգիստը

2318
0

Ռուսաստանցի անվանի մասնագետ, հոգեբույժ-նարկոլոգ Վիտալի Խոլդինը ներկայացրել է այն հիվանդությունները, որոնց առկայության դեպքում հակացուցված է ծովափնյա հանգիստը։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Դրանք հիմնականում շնչուղիների եւ սիրտ-անոթային համակարգի հետ կապված հիվանդություններն են, ինչպես նաեւ այն հիվանդությունները, որոնք կապված են նյարդային համակարգի հետ, նաեւ՝ էպիլեպսիան, շաքարային դիաբետը եւ վարակա-բորբոքումային պրոցեսներով ընթացող հիվանդությունները։

Բժիշկ Խոլդինը խորհուրդ չի տվել նաեւ լողափ այցելել ալկոհոլային խմիչք օգտագործած ժամանակ, քանի որ օրինակ եթե մարդը ալկոհոլ է խմել ու մտել ջուրը լողալու, կորցնում է սեփական օրգանիզմի հանդեպ վերահսկողությունը, վատթարանում է կողմնորոշվելու կարողությունն ու շարժումների կոորդինացիան։

Աղբյուր

Նոր տեսանյութ.