Գլխավոր Քաղաքական Սոցապ նախարարը սոցիալական խնդիրները թողած սեքսից է խոսում, ի՞նչ գործ ունեն իրար...

Սոցապ նախարարը սոցիալական խնդիրները թողած սեքսից է խոսում, ի՞նչ գործ ունեն իրար հետ ԿԳ նախարարն ու Կարաբինան. Գևորգ Պետրոսյան

1191
0

Tert.am-ը գրում է.

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը, այսօր լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Ստամբուլյան կոնվենցիային և գերատեսչությունների ղեկավարների դիրքորոշումներին, հայտարարեց, որ թեև ինքը չի կարող անհիմն հայտարարություն անել և ասել, որ կառավարությունը Եվրոպայից դրամաշնորհ է ստանում, դրա համար էլ պաշտպանում է ԼԳԲՏ համայնքի շահերը, բայց չի բացառում, որ կան մարդիկ, գուցեև պաշտոնյաներ, որոնք լռում են, որովհետև իրենք զսպաշապիկ ունեն:

«Մենք չունենք Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն, որ նախարարն էլ իրեն շռայլություն թույլ տա և, սոցիալական ապահովության խնդիրները թողած, խոսի սեքսի մասին»,– ասաց պատգամավորը։

Գևորգ Պետրոսյանն անդրադարձավ նաև կրթության և գիտության նախարարին, որը, ըստ նրա, պատվավոր ձևով ընդունել էր տրանսգենդեր Կարաբինային:

«Կրթության և գիտության գործող նախարարի առայժմ միակ քայլը, որ նա արել է, որ ամբողջ հասարակությունը խոսեց դրա մասին, այդ տրանսգենդերին ընդունելն էր պատվավոր հանգամանքներում, որովհետև ես՝ որպես կրթության բնագավառի մարդ, որ ցանկանամ հիշել, թե այս մեկ տարում կրթության ոլորտում ինչ է արվել, ոչ մի բան էլ չի արվել: Ի՞նչ գործ ունեն կրթության նախարարն ու Կարաբինան իրա հետ, ի՞նչ են էլի քննարկել, ինձ դա հետաքրքրում է»,- ասաց նա և նշեց, որ հիմա ինքը, եթե ցանկանա մտնել կրթության նախարարի մոտ, հնարավոր է՝ 3 օր հերթ կանգնի, ինչպես առողջապահական նախարարի դեպքում էր:

«Առողջապահության նախարարին դիմել էի, ինձ քաղաքացի էր ահազանգել, որ հոգեբուժարան տանելու ենթակա մարդ կա, բայց ոչ մի հոգեբուժարան չի ընդունում, առողջապահության նախարարը երեք օր հետո նամակով պատասխանեց, որ կներեք, ուշացումով եմ արձագանքում, ես երկրում չեմ եղել: Բայց եթե Կարաբինան զանգի, 3 րոպեից իրենց կաբինետում էր և սա մեր դժբախտությունն է»,- ասաց նա:

Գևորգ Պետրոսյանն անդրադարձավ նաև արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի հայտարարությանը, որում վերջինս անդրադառնալով երրորդ սեռի ամուսնություններին, նրանց կողմից երեխա որդեգրելու մասին լուրին, լրագրողներին հորդորել էր կոնվենցիայի ընդունման պարագայում նման լուրեր տարածողներից ամեն անգամ հետաքրքրվել, թե քանի երեխա որդեգրվեց նույնասեռականի կողմից: Պատգամավորն ասաց, որ ինքն էլ ճիշտ հակառակն է ասում: «Ես էլ իրեն ասում եմ՝ տարիներ հետո ինքը զանգի ինձ և ասի՝ հալալ ա Ձեզ, որ տենց քննադատում էիք, մենք մեր գլխի գալիքը չգիտեինք»,-ասաց նա:

Ավելի մանրամասն կարդացեք աղբյուր կայքում։