Գլխավոր Սպորտ «Ռեալը» կփորձի պայքարել հանուն Նեյմարի

«Ռեալը» կփորձի պայքարել հանուն Նեյմարի

1729
0

Մադրիդի «Ռեալը» կփորձի պայքարել հանուն «Պարի Սեն-Ժերմենի» եւ Բրազիլիայի հավաքականի խաղացող Նեյմարի։ Այս մասին հայտնում է Sky Sport Italia-ն։

Արքայական ակումբում նույնիսկ պատրաստ են փոխանակում առաջարկել «ՊՍԺ»-ին։ Նրանք պատրաստ են Լուկա Մոդրիչին առաջարկել Նեյմարի դիմաց։ Մոդրիչի հետ «Ռեալում» պատրաստ են բաժանվել նաեւ այլ խաղացողներից, հանուն բրազիլացու։ Նշենք, որ Նեյմարով հետաքրքրված է նաեւ Թուրինի «Յուվենտուսը»։

Իտալացիներն էլ առաջարկել են Բլեզ Մանտյուիդիին եւ Պաուլո Դիբալային՝ Նեյմարի դիմաց։ Բրազիլացի հարձակվողն ինքը, տրամադրված է «Բարսելոնա» վերադառնալուն։

Հնարավոր տրանսֆերը բարդանում է ֆրանսիական կողմի բարձր ֆինանսական պահանջներով, քանի որ ֆրանսիական ակումբը Նեյմարին գնել է 222 միլիոն եվրոյով։

Աղբյուր