Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր արձակուրդն անցկացրել է Սեւանում: Այս մասին նա ասաց այսօր՝ օգոստոսի 4-ին, ֆեյսբուքյան իր ուղիղ եթերի ժամանակ:
«Այս ընթացքում փորձել եմ նաեւ հասկանալ, թե ինչ վիճակ է տուրիզմի հետ կապված ենթակառուցվածքներում: Տպավորություն ունեմ, որ հիմա Հայաստանում օտարերկրացիներն իսկապես կարող են ժամանակ անցկացնել: Իհարկե, Սեւանի ափին հատվածական պրոբլեմատիկ երեւույթներ կան եւ պետք է հասկանանք, թե ինչպես կարող ենք աջակցել, որ որոշ տեղերում ձեռնարկատիրությունն ավելի մոտիկ լինի ժամանակակից չափանիշներին, որովհետեւ տեղեր կան, որոնք մնացել են 93-94թվականների մեջ»,- ասաց Փաշինյանը:
Նշենք, որ վարչապետն արձակուրդ էր մեկնել հուլիսի 22-ից: Նա աշխատանքի կվերադառնա արդեն վաղը: Փաշինյանն ուղիղ եթերում հիշեցրեց նաեւ, որ վաղը՝ օգոստոսի 5-ին, հավաք է տեղի ունենալու Ստեփանակերտում, որտեղ կարեւոր հայտարարությամբ է հանդես գալու: Վարչապետը բոլորին հրավիրեց Արցախ՝ մասնակցելու այդ հավաքին:
https://www.facebook.com/nikol.pashinyan/videos/874933652885536/