Գլխավոր Լուրեր ՀայԹեք Google-ը կթողարկի սմարթֆոններ՝ երկրորդային մշակում անցած հումքից

Google-ը կթողարկի սմարթֆոններ՝ երկրորդային մշակում անցած հումքից

1474
0

2022 թվականից սկսած՝ Google-ը կսկսի թողարկել սմարթֆոններ՝ որպես հումք օգտագործելով երկրորդային մշակում անցած նյութեր։ Այս մասին հայտնում են Fast Company-ի ներկայացուցիչները։ Ըստ տարածված հայտարարության, երկրորդային նյութերի վերամշակումից պատրաստված սմարթֆոնները կկրեն Made By Google մակնշումը։ Դրանք կլինեն Pixel սմարթֆոնի նման, ինչպես նաեւ կպատրաստվեն Pixelbook նոութբուքներ եւ այլ սմարթ իրեր։ Google-ը նաեւ հայտարարել է, որ որոշ արտադրատեսակներ արդեն թողարկման ընթացքի մեջ են։ Բացի այդ, ընկերությունը պարտավորվել է նաեւ արդեն հաջորդ տարի իր բոլոր արտադրատեսակները դարձնել ածխաջրածնային չեզոք, ինչը նշանակում է, որ ընկերության արտադրանքը կլինի վնասակար նյութեր առավելագույնս քիչ արտանետող։