Գլխավոր Լուրեր Հանրապետությունում օդի ջերմաստիճանն օգոստոսի 10-ին կբարձրանա 2-3 աստիճանով

Հանրապետությունում օդի ջերմաստիճանն օգոստոսի 10-ին կբարձրանա 2-3 աստիճանով

1658
0

Հանրապետությունում առաջիկա 5 օրերին՝ հովտային և նախալեռնային շրջաններում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: ՀՀ ԱԻՆ տեղեկացնում է, որ օգոստոսի 7-ի ցերեկը, 8-12-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 3-8 մ/վ: Երեկոյան ժամերին Կոտայքում, Արագածոտնի նախալեռներում և Արմավիրում սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ։ Օդի ջերմաստիճանն օգոստոսի 10-ին կբարձրանա 2-3 աստիճանով:

Երևան քաղաքում օգոստոսի 7-ի ցերեկը, 8-12-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ: