Գլխավոր Լուրեր Դեղձով բեռնված հայկական բեռնատարերը դուրս են եկել Վերին Լարսի անցակետից

Դեղձով բեռնված հայկական բեռնատարերը դուրս են եկել Վերին Լարսի անցակետից

1137
0

Վերին Լարսի անցակետում դեղձով բեռնված հայկական բեռնատարերի զննումն ավարտվել է։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի մամուլի խոսնակ Աննա Օհանյանը։

«Տեղեկացնում ենք, որ 26.08 գիշերվա դրությամբ Վերի Լարսի անցակետում հայկական դեղձով բեռնված մեքենաների զննումն ավարտվել է, բեռնատարները դուրս են եկել մաքսակետից»,- գրել է Օհանյանը։

Օգոստոսի 23-ին «Սպայկա» ընկերությունը հայտարարություն էր տարածել, որումմտահոգություն էր հայտնել այն հանգամանքի կապակցությամբ, որ դեղձով բեռնված իրբեռնատարները կանգնած են Վերին Լարսի անցակետում ոչ անհրաժեշտ վայրում և վտանգ կա, որ դեղձը կարող է փչանալ մի քանի օրվա ընթացքում: Էկոնոմիկայի նախարարի մամուլիխոսնակ Աննա Օհանյանն «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնել էր, որ կապի մեջ են ՎերինԼարսի անցակետի գործընկերների հետ, անում են առավելագույնը, որպեսզի ստուգումներնընթանան հնարավորինս արագ ու այնպիսի պայմաններում ու ջերմային ռեժիմում, որ մթերքինվնաս չհասցվի։