Գլխավոր Իրավական Ծեծկռտուք՝ Ամուլսարի շահագործման դեմ պայքարող բնապահպանների և գնդեվազցիների միջև. 2 անձ հոսպիտալացվել...

Ծեծկռտուք՝ Ամուլսարի շահագործման դեմ պայքարող բնապահպանների և գնդեվազցիների միջև. 2 անձ հոսպիտալացվել է

786
0

Վայոց Ձորի մարզի Գնդեվազ համայնքում օգոստոսի 24–ի գիշերը ծեծկռտուք է տեղի ունեցել Ամուլսարի հանքի շահագործման դեմ պայքարող բնապահպանների և Գնդեվազի բնակիչների միջև: Տեղեկությունը հաստատեցին ոստիկանությունից։

Ծեծկռտուքի արդյունքում վնասվածքներով երկու անձի տեղափոխել են «Վայքի» ԲԿ։

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ խուլիգանության դեպքի հատկանիշներով, մեկ անձ ձերբակալվել է։

Հիշեցնենք, որ օգոստոսի 14–ին Քննչական կոմիտեն հրապարակեց Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի շահագործման հետ կապված համալիր փորձաքննության արդյունքները։ Եզրակացության հրապարակումից հետո բնապահպանները բողոքի ակցիաներ սկսեցին ընդդեմ Ամուլսարի հանքավայրի շահագործման։ Հանքի շահագործմանը դեմ են նաև Ջերմուկի և հարակից գյուղերի բնակիչները։ Օգոստոսի 23–ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկնեց Ջերմուկ և հանդիպեց բնակիչներին։