Գլխավոր Դեսից-դենից Ռուսաստանում ավելացել է ավելորդ քաշ ունեցող մարդկանց թիվը

Ռուսաստանում ավելացել է ավելորդ քաշ ունեցող մարդկանց թիվը

2254
0

Ռուսաստանում վերջին հինգ տարում գրեթե 1,5 անգամ աճել է այն մարդկանց թիվը, որոնք տրվել է «ճարպակալում» ախտորոշումը։

Համաձայն ՌԴ Առողջաահության նախարարության տվյալների, եթե 2013 թվականին երկրում 1,4 միլիոն պացիենտ կար գրանցված՝ «ճարպակալում» ախտորոշումով, ապա 2018 թվականին նրանց թիվն արդեն հասել է 2 միլիոնի։

Առաջատարը ավելորդ քաշ ունեցողների մասով Ալթայի երկրամասն է։ Այնտեղ 100 հազար բնակչի հաշվով առկա է 5566,9 ճարպակալման դեպք։ Հաջորդը Կուրգանսկի մարզն է՝ 2711,4 ցուցանիշով։ Ապա գալիս են Տյումենի մարզը (2634,9), Յամալո-Նենեցական ինքնավար շրջանը (2626,7) եւ Օրենբուրգի մարզը՝ 2319 ցուցանիշով։

Պրիմորսկոյե երկրամասում, օրինակ, ճարպարակալում ունեցողներն ամենաքիչն են ըստ այդ վիճակագրության։ Այստեղ 100 հազար շնչին ընկնում է 387,6 ճարպակալման դեպք։

Վիճակը հուսալի է նաեւ Կաբարդինո-Բալկարիայում, Մոսկվայում, Յակուտիայում եւ Կալինինգրադի մարզում։