Գլխավոր Լուրեր Մամուլ «Ժամանակ». Հայաստանը քաղաքական ճգնաժամի մեջ է. Դավիթ Շահնազարյան

«Ժամանակ». Հայաստանը քաղաքական ճգնաժամի մեջ է. Դավիթ Շահնազարյան

5110
0

«Ժամանակ»-ի զրուցակիցն 1992-95թթ. ՀՀ հատուկ հանձ­նարարություններով դեսպան Դավիթ Շահնազարյանը:

-Պարո´ն Շահնազարյան, վերջին իրողություններն ու զարգացումներն արդյո՞ք Հայաստանի դիրքերն ավելի ամրապնդել են ղարաբաղյան խնդրի կարգավորման գոր­ծընթացում:

-Նախ ասեմ, որ այն, ինչը կա­տարվել է Հայաստանում, նոր հնարավորություններ է տալիս թեկուզ այն պարզ պատճառով, որ Արցախը ոչ թե էթնիկ ընտրու­թյուն է կատարում, այլ ընտրու­թյուն է կատարում բռնապետա­կան Ադրբեջանի, որտեղ շատ բան չի փոխվել 90-ականներից հետո, և ժողովրդավարական Հայաստանի միջև, 90-ականներին ամբողջ աշխարհն էր հայ­տարարում, որ Հայաստանը ժողովրդավարական կղզյակ է:

-Մենք հիմա ունենք մոտա­վորապես այդպիսի վիճակ:

-Իհարկե, այն, ինչ որ կատար­վել է Հայաստանում, դա ամբողջ աշխարհում դիտարկվում է որ­պես ժողովրդավարական գոր­ծընթաց, և դա տալիս է բավա­կան լուրջ հնարավորություն­ներ:

Իմիջիայլոց, այն վիճակը, որ կա Ադրբեջանում, և սկսած մեր և Ադրբեջանի անկախու­թյան տարիներից, այս տարբե­րությունը միշտ եղել է հօգուտ մեզ, առավել ևս այդ պահն է, և կարծում եմ, որ շատ լուրջ հնարավորություններ կան թե´ բանակցային գործընթացում, թե´ ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափում, թե այլ հարթակներում հիմա շատ արագ այս ամենը կարելի է կապիտալիզացնել:

-Դուք նշաններ տեսնո՞ւմ եք, որ Հայաստանի իշխանու­թյունները գոնե այդ ուղղությամբ սկսել են աշխատել:

-Գիտեք, առայժմ շատ դժվար է այդ նշանները տեսնել, եթե նույնիսկ սկսել են, բայց վստահ եմ, որ կաշխատեն այս հնարա­վորությունը չի կարելի բաց թող­նել, ինչպես նաև շատ այլ հնա­րավորություններ ոչ միայն այս ուղղվածությամբ:

-Նիկոլ Փաշինյանի՝ Ստեփանակերտում հնչեցրած հայտարարությունը, ընդհանրապես Ղարաբաղը բանակցային գործընթաց վերա­դարձնելու հնարավորությունները որքան եք գնահա­տում:

-Կարճ պատասխանեմ, դա մի օրում լուծվող խնդիր չէ, դա նույ­նիսկ մարտավարական խնդիր չէ, դա ռազմավարական խնդիր է: Այստեղ կան բազմաթիվ բա­ղադրիչներ, բոլոր ուղղություն­ներով աշխատանք պետք է տարվի, և այդ աշխատանքը բոլոր ուղղություններով պետք է ներդաշնակված լինի: Դա, իհարկե, շատ գովելի է, որ այդ­պես է»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Նոր տեսանյութ.