Գլխավոր Լուրեր Արհեստական ինտելեկտի «ստեղծագործությունը» ներկայացնելիս հնչել է Մաշտոցյան շարականի իմ մշակումը, ինչից ես...

Արհեստական ինտելեկտի «ստեղծագործությունը» ներկայացնելիս հնչել է Մաշտոցյան շարականի իմ մշակումը, ինչից ես անտեղյակ եմ և արտոնություն չեմ տվել․ Վահան Արծրունի

0
1096

Երգահան Վահան Արծրունին ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է WCIT-2019 համաժողովի բացման համերգի ընթացքում արհեստական ինտելեկտի կողմից ստեղծված երաժշտության կատարմանը և տեղեկացրել է, որ նախաբանող տեքստն ուղեկցվել է իր ստեղծագործության կատարմամբ, սակայն այդ մասին ինքը տեղեկացված չի եղել։

Գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․

«Այս արհեստական ինտելեկտի «ստեղծագործության» գեղագիտական և այլ մշակութաբանական ասպեկտների մասին չեմ խոսի:

ԲԱՅՑ!!! Ուշադիր լսեք նախաբանող տեքստի տակ հնչող երաժշտությունը, որից «ներշնչվել է» այս արհեստական ինտելեկտը, ասել է թէ` ալգորիթմեր մշակող ծրագրավորող տղան:

Հարգելիներս, հնչում է Մաշտոցյան շարականի իմ մշակումը, ինչից ես անտեղյակ եմ, հետևաբար ՈՉ ՄԻ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆ ՉԵՄ ՏՎԵԼ, որևէ կերպ օգտագերծելու, որևէ ձևաչափով և համարում եմ սա հեղինակային իրավունքի և մտքի ազատության օրենքի ԿՈՊՏԱԳՈՒՅՆ ԽԱԽՏՈՒՄ:

Հետամուտ եմ լինելու այս հարցին»: