Գլխավոր ՇոուԲիզ Կվերադառնամ նոր գաղափարներով. Քիմ Քարդաշյանը ոգեշնչվել է հայկական ծաղիկներով

Կվերադառնամ նոր գաղափարներով. Քիմ Քարդաշյանը ոգեշնչվել է հայկական ծաղիկներով

1394
0

Աշխարհահռչակ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը Հայաստանի փողոցներով շրջելիս ոգևորություն է ապրել:

 «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Քարդաշյանն այս մասին խոսեց Երևանում անցկացվող ՏՏ համաժողովի շրջանակում ունեցած իր ելույթում:

«Ես շատ ոգեշնչվեցի Հայաստանում իմ տեսածից: Այսպիսով, ես կվերադառնամ նոր գաղափարներով»,-ասաց Քարդաշյանն ու նշեց, որ շատ գաղափարներ վերցնում է հենց իր ճամփորդություններից:

Նա նշեց , որ խոսքը լավ բուրմունքի մասին է: Քարդաշյանը նշեց՝ իր կարծիքով դա կլինի մեծ գաղափար, ինչ-որ բան, ինչն ինքը նախկինում չի արել: «Ես ոգեշնչվել եմ երեկ, երբ մեքենայով շրջում էի Հայաստանի փողոցներով: Կցանկանայի գեղեցիկ բուրմունք ստանալ հայկական ծաղիկներով»,-նշեց Քարդաշյանը: