Գլխավոր Լուրեր «Սորոսականները» ծրագրել են ինձ վրա հարձակում գործել. Ոստիկանությունն ուսումնասիրում է Մարինա Խաչատրյանի...

«Սորոսականները» ծրագրել են ինձ վրա հարձակում գործել. Ոստիկանությունն ուսումնասիրում է Մարինա Խաչատրյանի հրապարակումը

1047
0

Tert.am-ը գրում է․

Ոստիկանությունն ուսումնասիրում է Մարինա Խաչատրյանի հրապարակումը: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի լրատվության և վերլուծության բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանը` անդրադառնալով ակտիվիստ, «Առողջ Հանրություն» ՀԿ նախագահ Մարինա Խաչատրյանի ֆեյսբուքյան հրապարակմանը, թե ինքը երեկ նամակ է ստացել, ըստ որի` «սորոսականները» ծրագրել են իր վրա հարձակում գործել:

Մարինա Խաչատրյանը նշել էր նաև, որ առավոտյան հայտնաբերել է, որ ավտոմեքենայի հետնամասում կտրված լար կա, և արգելակման խնդիրներ:

«Այս ամենը պատահականություն չի կարող լինել: Այդ լարը ո´չ ես եմ կտրել, ո´չ էլ կարող էր ինքն իրեն կտրվել»,-Tert.am-ի հետ զրույցում ասաց Մարինա Խաչատրյանը` ընդգծելով նաև, որ լիովին համոզված կարող է լինել միայն ավտոմեքենայի` մասնագետի կատարած տեխզննումից հետո, որով պատրաստվում է զբաղվել այսօր:

Խաչատրյանը կարծում է, որ ենթադրյալ հարձակումը պայմանավորված է իր հասարակական գործունեությամբ:
«Դեպքը, մասնավորապես, պայմանավորված է վերջերս Տիկնիկային թատրոնում նաև իմ ջանքերով սատանիստական համերգը կանխելու հանգամանքով։ Հիմա նրանք («սորոսականնները») նախատեսում են նույն մանկական թատրոնում անցկացնել համասեռամոլների կողմից շատ սիրված շոու, որը նույնպես պետք է թույլ չտանք»,-ասաց Խաչատրյանը` նշելով, որ Տիկնիկային թատրոնի ղեկավար Ռուբեն Բաբայանը «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան»-ի նախագահների խորհրդի անդամ է և հայտնի «սորոսական»: