Գլխավոր Լուրեր Երեւանում արագաչափ նոր սարք է տեղադրվել. այն գործարկվելու է հոկտեմբերի 14-ից

Երեւանում արագաչափ նոր սարք է տեղադրվել. այն գործարկվելու է հոկտեմբերի 14-ից

781
0

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ հաշվի առնելով սահմանված երթեւեկության առավելագույն արագության պահպանման նկատմամբ լուսանկարահանող տեխնիկական միջոցներով վերահսկողության բացակայությունը մեծ թվով վարորդների համար նպաստավոր պայմաններ է ստեղծում երթեւեկության առավելագույն արագության գերազանցման համար՝ նպաստելով վթարային իրադրության առաջացմանը, «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի կարգով, այլ վայրից տեղափոխվել եւ Երեւան քաղաքի Եղվարդի խճուղու Ձոր 1 բնակելի թաղամասի մուտքի մոտ առկա չկարգավորվող հետիոտնային անցման ճանապարհահատվածում տեղադրվել է լուսանկարահանող արագաչափ սարք:

Լուսանկարահանող արագաչափ սարքը գործարկվելու է 2019 թվականի հոկտեմբերի 14-ից:

Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է վարորդներին պահպանել ճանապարհային երթեւեկության կանոնները: