Այսօր կառավարության նիստի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց, որ ինքն ուղերձով դիմել էր արտերկում գտնվող զորակոչիկներին, որ վերադառնան Հայաստան և մեկնեն ժամկետային զինծառայության:
Նա նշեց, որ չգիտի՝ այդ առումով ինչ ակտիվություն կլինի, բայց հորդորեց օդանավակայանում կամավոր վերադարձածներին և զորակոչվելու պատրաստակամություն հայտնածներին պատշաճ ձևակերպումներ կատարեն և նրանց համար խնդիրներ չառաջացնեն:
ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը նշեց, որ այդ երիտասարդները հետախուզման մեջ են գտնվում, և պետք է նրանց գալուն պես միանգամից հանվի հետախուզումը:
«Մեր հետախուզվողների մոտ 80% և ավելին ժամկետային զինծառայության մեջ գտնվողներն են»,- նկատեց Ն.Փաշինյանը` հավելելով, որ եթե մարդը գա և ցանկություն հայտնի ծառայելու, դա արձանագրվում է ու նա կատարում է իր պարտավորությունը, բայց եթե չկատարի, որոշակի ընթացակարգեր կդրվեն:
Վարչապետի խոսքով` մտահոգություն կա, որ մարդիկ կան, որ լավ կրթություն են ստացել արտերկրում և բարձր հմտություններ ունեն, ու պետք է նրանց հմտություններն օգտագործել ռազմական գործի մեջ:
Այդ կապակցությամբ վարչապետը հանձնարարական տվեց պաշտպանության նախարար Տոնոյանին, որ հրամաններով կարգավորումներ լինեն:
«Այսինքն` մասնագիտական հմտություններ ունեցողները կարող են վերադառնալ վստահ, որ իրենց հմտությունները կծառայեն ԶՈՒ հետագա զագացմանը»,- ասաց Ն.Փաշինյանը:
Նոր տեսանյութ.
Cannot collect videos from this channel. Please make sure this is a valid channel ID.
Error: No videos found.
Make sure this is a valid channel ID and that the channel has videos available on youtube.com.









