Գլխավոր ՇոուԲիզ Ջասթին Բիբերի կնոջ հարսանեկան զգեստի վրայի գրությունը քննարկումների առիթ է տվել համացանցում

Ջասթին Բիբերի կնոջ հարսանեկան զգեստի վրայի գրությունը քննարկումների առիթ է տվել համացանցում

2210
0

Կանադացի աշխարհահռչակ երգիչ Ջասթին Բիբերի կնոջ՝ Հեյլի Բոլդուինի հարսանեկան զգեստի վրայի գրությունը քննարկումների առիթ է տվել երգչի երկրպագուների մոտ, կապված ուղղագրության հետ։ Նշենք, որ գրությունը ավելի կոնկրետ, կարված է եղել Հեյլիի հարսանեկան քողի վրա։

Հիշեցնենք նաեւ, որ հարսանեկան զգեստի հեղինակը դիզայներ Վիրջիլ Աբլոն է։ Եվ այսպես, գրությունը հետեւյալն է «Till Death Do Us Part», որ թարգմանաբար նշանակում է «Մինչ մահը չբաժանի մեզ»։ Բանն այն է, որ անգլերենում քանի դեռ, կամ մինչեւ բառերի համար գործածվող until բառն ունի կրճատ գրության մի քանի ձեւ, եւ ամենատարածվածը «’til» այս ձեւն է, սակայն երբեմն նաեւ օգտագործվում է «till» ձեւը, որը երեւի թե քիչ կիրառականության պատճառով էլ շատերին մատնել է շփոթության եւ ստեղծել կարծիք, թե ուղղագրական սխալ կա գրության մեջ։