Գլխավոր Լուրեր Դավիթ Տոնոյան․ ՀՀ ՊՆ-ն Նախիջևանի սահմանից որևէ վտանգ չի տեսնում, իրավիճակն ամբողջովին...

Դավիթ Տոնոյան․ ՀՀ ՊՆ-ն Նախիջևանի սահմանից որևէ վտանգ չի տեսնում, իրավիճակն ամբողջովին վերահսկելի է

0
3300

ՀՀ ՊՆ-ն Ադրբեջանի ԶՈւ-ի տեղափոխման հետ կապված ոչ մի մտահոգություն չունի, քանի որ իրավիճակն ամբողջովին վերահսկելի է: Այսօր կառավարությունում լրագրողների հետ զրույցում նման հայտարարություն արեց պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը՝ հավելելով, որ հայկական կողմն արդյունավետ գործողություններով չեզոքացնում է ցանկացած խնդիր:

«Բոլորը պետք է գիտակցեն, որ ադրբեջանական կողմն իրենց տարածքում իրականացնում է որոշակի տեղափոխումներ: Դա Նախիջևանի տարածքն է: Այս պահին ոչ մի միջամտության կարիք չկա»,-ասաց նա:

Տոնոյանը հորդորեց իրավիճակը սթափ գնահատել և շեշտեց, որ ՀՀ ՊՆ-ն որևէ վտանգ Նախիջևանի սահմանից չի տեսնում: Ինչ վերաբերում է իր և ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի՝ Նախիջևան սահման կատարած այցին, Տոնոյանն ասաց, որ ԱԳ նախարարը պարզապես ցանկանում էր անձամբ ծանոթանալ իրավիճակին:

Նրա խոսքով՝ Արցախի սահմանում էլ անսովոր երևույթներ չեն կատարվում՝ հայկական կողմն ամբողջովին վերահսկում է իրավիճակը: