Գլխավոր Քաղաքական Հրաժարվել ռեյտինգային ընտրական համակարգից և առավելագույնը մեկ տարում անցկացնել ԱԺ արտահերթ ընտրություններ....

Հրաժարվել ռեյտինգային ընտրական համակարգից և առավելագույնը մեկ տարում անցկացնել ԱԺ արտահերթ ընտրություններ. Կառավարության ծրագիրը

2800
0

Tert.am-ը գրում է․

Ժամանակավոր, համաձայնության կառավարությունը ներկայացրել է իր ծրագիրը, որը քվեարկվելու է հունիսի 7-ին կայանալիք ԱԺ արտահերթ նիստի ընթացքում:

Ծրագրում ասվում է, որ ՀՀ կառավարության գործունեության առանցքային նպատակը 2018 թվականի ապրիլ-մայիս ամիսներին Հայաստանում տեղի ունեցած ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխության արժեքների ամրագրումն է՝ որպես հանրային և ազգային հարաբերությունների հիմք և հեղափոխության գաղափարների իրագործումը` որպես մշտական քաղաքական իրողություն:

«Այս իմաստով առանցքային նշանակություն ունի իշխանության ձևավորումը բացառապես ժողովրդի ազատ կամարտահայտման միջոցով: 2018 թվականի ապրիլ-մայիսին Հայաստանում տեղի ունեցած ոչ բռնի, թավշյա ժողովրդական հեղափոխության հաղթանակից հետո ակնհայտ դարձավ, որ վեցերորդ գումարման Ազգային ժողովը չի արտահայտում Հայաստանի ժողովրդի իրական քաղաքական տրամադրությունները, նախապատվությունները և ուժերի իրական հարաբերակցությունը։ Այս իրողությունը Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու անվիճելի անհրաժեշտություն է առաջացնում»,- նշված է ծրագրում:

Կառավարությունը ծրագրում կարևորում է այնպիսի արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը, որոնք կլինեն իրապես ազատ, արդար, թափանցիկ, ժողովրդավարական։ Այդպիսի ընտրություններ անցկացնելու և ընտրությունների՝ հանրության կողմից չվիճարկվող արդյունքներ արձանագրելու նպատակով Կառավարությունը անհրաժեշտ է համարում իրականացնել Ընտրական օրենսգրքի և ընտրական համակարգի էական բարեփոխումներ:

Մասնավորապես, Ընտրական օրենսգրքի փոփոխությունների վերաբերյալ առաջին կետով առաջարկվում է հրաժարվել ռեյտինգային ընտրական համակարգից և անցնել լիարժեք համամասնական համակարգի:

Նշենք, որ այժմ Ազգային ժողովի ընտրություններն անցկացվում են համամասնական և ռեյտինգային ընտրակարգերով: Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ Հայաստանի Հանրապետությունում կազմվում է 13 ընտրական տարածք՝ 4-ը՝ Երևանում, 9-ը՝ մարզերում: Ընտրություններին մասնակցող յուրաքանչյուր կուսակցություն (կուսակցությունների դաշինք) առաջադրում է թեկնածուների մեկ համապետական ընտրական ցուցակ, որը կարող է բաղկացած լինել երկու մասից, և մեկական տարածքային ընտրական ցուցակ՝ յուրաքանչյուր ընտրական տարածքի համար:

Ընտրական օրենսգրքի փոփոխության մյուս կետով Կառավարության ծրագրում առաջարկվում է ձևավորել նոր՝ իրական պատկերն արտացոլող ընտրական ցուցակներ, որոնք հետագայում կթարմացվեն ինքնաշխատ եղանակով:

«Բացառել կրկնաքվեարկության հնարավորությունը՝ քվեարկած ընտրողների մատնահետքերի համաժամանակյա և ինտեգրված ստուգման ցանց ստեղծելու կամ համարժեք այլ եղանակով»,- ասվում է ծրագրում:

Շարունակությունը կարդացեք այստեղ: