Tert.am-ը գրում է.
Ապրիլի 22-ին Էրեբունի վարչական շրջանում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների փաստով ձերբակալված Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանին, քաղաքապետի տեղակալ Կարեն Օհանյանին, Մասիս քաղաքի բնակիչներ՝ 1982թ. ծնված Ս.Սահակյանին, 1995 թ. ծնված Գ.Համբարձումյանին, 1988 թ. ծնված Գ.Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել:
Tert.am-ի հետ զրույցում ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանն ասաց, որ 7 անձ ունի դատավարական կարգավիճակ, բացի մայիսի 31-ին ձերբակալված հինգ անձից ձերբակալվել է ևս երկու քաղաքացի, որից մեկը Նոր Արեշի բնակիչ:
«Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին 2-րդ մասերով՝ անկարգությունները կազմակերպելու և մասնակցելու համար: Մյուս 4 անձանց մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ զանգվածային անկարգություններին մասնակցելու համար:
Երկու անձ կասկածյալ է»,-ասաց Սոնա Տռուզյանը:
Շարունակությունը կարդացեք այստեղ։