Գլխավոր Լուրեր Արայիկ Հարությունյան. 12-ամյա կրթության համակարգն արդարացված է

Արայիկ Հարությունյան. 12-ամյա կրթության համակարգն արդարացված է

17286
0

Panorama.am-ը գրում է.

«Առաջիկայում ուզում եմ հանդիպում ունենալ «Այբ» դպրոցի աշակերտների և «Արարատյան բակալավրիատ» կրթական ծրագրի շրջանակում վերապատրաստում անցած ուսուցիչների հետ»,- հայտարարել է ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը, պատասխանելով Չեխիայում գործող «Օրեր» ամսագրի հարցին:

ԿԳՆ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, նախարարը հստակեցրել է, որ խնդիրը ոչ թե «Այբ»  դպրոցի գործունեությանն է վերաբերում, այլ «Արարարատյան բակալավրիատ» կրթության գերազանցության ծրագրին, որի իրականացման համար «Այբ»   հիմնադրամին պետական բյուջեից խոշոր հատկացումներ են արվել` պայմանավորված ՀՀ նախկին նախագահի կրթության հարցերով խորհրդականի անձով:

«2017 թվականին պետական բյուջեից 617 մլն դրամ գումար է հատկացվել «Արարարատյան բակալավրիատ» ծրագրին. արդյունքում ունենք թարգմանված ծրագրեր և վերապատրաստված մոտ 100 ուսուցիչ: Ծրագիրը նախատեսում էր գերազանցության կենտրոններ հիմնել Հայաստանի ընդամենը 20 դպրոցներում: Սա այն դեպքում, երբ կրթության և գիտության նախարարության ենթակայությամբ գործող Կրթության ազգային ինստիտուտին հատկացվել է 638 մլն դրամ` Հայաստանի բոլոր դպրոցների ուսուցիչներին վերապատրաստելու, ինչպես նաև կրթության ամբողջ ծրագրերի մշակման աշխատանքներն իրականացնելու համար»,- շեշտել է նախարարը:

Նրա խոսքով, այսինքն` 20 դպրոցի և 100 ուսուցչի մասնագիտական կատարելագործման համար հատկացվել է գրեթե նույնքան գումար, որքան շուրջ 1400 դպրոցի և տասնյակ հազարավոր ուսուցիչների:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։