Գլխավոր Լուրեր Բոլորը հիացած են Ryanair-ի մուտքով, բայց ամեն ինչ այդքան պարզ չէ. Լապշինը...

Բոլորը հիացած են Ryanair-ի մուտքով, բայց ամեն ինչ այդքան պարզ չէ. Լապշինը բացում է փակագծերը

1231
0

ՌԴ և Իսարյելի քաղաքացի, բլոգեր Ալեքսանդր Լապշինն անդրադարձել է իռլանդական Ryanair ավիաընկերության մուտքին հայկական շուկա:

«Ամբողջ հայաստանյան համացանցը հիացած է Ryanair-ի մուտքով, բայց ամեն ինչ այդքան պարզ չէ:

Ողջ համացանցն այսօր քննարկում է՝ ինչ հիանալի աղջիկ է Տաթևիկ Ռևազյանը՝ Հայաստանի քաղավիացիայի ղեկավարը, որ կարողացել է «համոզել» Ryanair-ին գալ Հայաստան:

Ինչպիսի անհեթեթություն: Ի՞նչ կապ ունի այդ աղջիկը: Ընկերներ, հարցը հո այդ աղջիկը չէ՞, որ կարողանում է բանակցել ավիաընկերությունների հետ: Խնդիրը դա չէր, այլ այն, որ անհրաժեշտություն կար, որպեսզի կառավարությունն ընդհատի օդանավակայանի բոլոր հարկերը ավիաընկերությունների համար, որպեսզի հրաժարվեն թռչել Հայաստան: Հարկերն այսօր կազմում են մի ուղևորի համար 76 դոլար, և դրանք նրա «Փաշինյանի» հրահանգով իր վրա է վերցրել պետբյուջեն:

Այս ամենն ինչ անձել է աձամբ Փաշինյանը դեռևս 2018-ի ամռանը՝ ավելի քան մեկ տարի առաջ: Բայց քչերը կհիշեն, որ դեռևս 2015-ին՝ Սերժ Սարգսյանի օրոք, Ryanair-ը հստակ սահմանել էր իր պահանջները՝ ձեզ վրա եք վերցնում ծախսերը, և մենք գալիս ենք Հայաստան, չեք վերցնում՝ չենք գալիս: Պարզ և հստակ…

Ryanair-ի և Wizzair-ի հետ բանակցություններն ընթացել են Սերժ Սարգսյանի օրոք, շատ ավելի վաղ Տաթևիկ Ռևազյանից: Պարզապես նախորդ իշխանությունը հրաժաչվել էր իր վրա վերցնել 76 դոլար յուրաքանչյուր ուղևորի համար: Այդ պատճառով էլ Ryanair-ը չեկավ: Առանց բյուջետային գումարի քաղավիացիայի նախկին ղեկավարը ոչինչ անել չկարողացավ:

Այն բանից հետո, երբ Հայաստանի բյուջեից 5 միլիոն դոլար տրամադրվեց հարկերի համար, Ryanair-ը իսկույն ևեթ համաձայնեց թռչել: Տաթևիկ Ռևազյանը պարզապես մեկնեց Եվրոպա և փոխանցեց Փաշինյանի որոշումը: Այդ պատճառով էլ կարծում եմ, որ Տաթևիկ Ռևազյանի արժանիքները այս ավիաընկերությունների մուտք գոծելում չկան: Այս որոշումը անձամբ Նիկոլ Փաշինյանինն է, դրանք բյուջետային գումարներ են

Նոր տեսանյութ.