Գլխավոր Լուրեր Հայաստանն ընտրվեց ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի անդամ`193 երկրների շրջանում ստանալով 144 ձայն

Հայաստանն ընտրվեց ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի անդամ`193 երկրների շրջանում ստանալով 144 ձայն

1077
0

Հայաստանն ընտրվեց ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի անդամ՝ 193 երկրների շրջանում ստանալով 144 ձայն: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այդ մասին ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ շարունակելով.

«Սա մեր երկրի նկատմամբ միջազգային հանրության շատ մեծ վստահության վկայություն է, հատկապես մարդու իրավունքների պաշտպանության հարցում: Շնորհավորում եմ բոլորիս»:

Իր հերթին Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը նշել է, որ Հայաստանը հանձնառու է աշխատելու և համագործակցելու բոլոր գործընկերների հետ մարդու իրավունքների օրակարգը խթանելու ուղղությամբ։