Գլխավոր Սպորտ Եվրոպայի Լիգա․ «Ռոման» բաց թողեց հաղթանակը, «Մանչեսթեր Յունայթեդը» հաղթանակ տարավ

Եվրոպայի Լիգա․ «Ռոման» բաց թողեց հաղթանակը, «Մանչեսթեր Յունայթեդը» հաղթանակ տարավ

735
0

Եվրոպայի լիգայի խմբային փուլի երրորդ տուրում իտալական «Ռոման» «Օլիմպիկո» ստադիոնում ընդունեց Մյունխենգլադբախի «Բորուսիային»:

Պորտուգալացի Պաուլու Ֆոնսեկայի գլխավորած թիմը հանդիպման վերջին րոպեին զրկվեց հաղթելու հնարավորությունից:

«Ռոմայի» կազմից գոլի հեղինակ դարձավ իտալացի կիսապաշտպան Նիկոլա Ձանյոլոն: «Բորուսիայի» կազմից 11 մետրանոց հարվածը դիպուկ իրացրեց գերմանացի կիսապաշտպան Լարս Շտինդլը:

Վնասվածքից հետո ապաքինված և այս շաբաթ մարզումներ անցկացրած Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն ընդգրկված չի եղել «Ռոմայի» հայտացուցակում։

Միաժամանակ ընթացող խաղում անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» հյուրընկալվելիս 1:0 հաշվով հաղթանակ տարավ սերբական «Պարտիզանի» նկատմամբ:

Մանչեսթերյան թիմի կազմից աչքի ընկավ Անտոնի Մարսիալը, որը դիպուկ իրացրեց 11 մետրանոց հարվածը:

Եվրոպայի լիգա, խմբային փուլ, երրորդ տուր

A խումբ

«Ղարաբաղ» (Ադրբեջան) – ԱՊՕԵԼ (Կիպրոս)՝ 2:2

G խումբ

«Յանգ Բոյզ» (Շվեյցարիա) – «Ֆեենորդ» (Հոլանդիա)՝ 2:0

«Պորտու» (Պորտուգալիա) – «Գլազգո Ռեյնջերս» (Շոտլանդիա)՝ 1:1

H խումբ

ԲԿՄԱ (Ռուսաստան) – «Ֆերենցվարոշ» (Հունգարիա)՝ 0:1

«Լուդոգորեց» (Բուլղարիա) – «Էսպանյոլ» (Իսպանիա)՝ 0:1

I խումբ

«Գենտ» (Բելգիա) – «Վոլֆսբուրգ» (Գերմանիա)՝ 2:2

«Սենթ Էթյեն» (Ֆրանսիա) – «Ալեքսանդրիա» (Ուկրաինա)՝ 1:1

J խումբ

«Իստանբուլ Բաշակշեհիր» (Թուրքիա) – «Վոլֆսբերգեր» (Ավստրիա)՝ 1:0

«Ռոմա» (Իտալիա) – «Բորուսիա» (Մյոնխենգլադբախ, Գերմանիա)՝ 1:1

K խումբ

«Բեշիկթաշ» (Թուրքիա) – «Բրագա» (Պորտուգալիա)՝  1:2

«Սլովան» (Սլովակիա) – «Վուլվերհեմփթոն» (Անգլիա)՝ 1:2

L խումբ

«ԱԶ Ալկմար» (Հոլանդիա) – «Աստանա» (Ղազախստան)՝ 6:0

«Պարտիզան» (Սերբիա) – «Մանչեսթեր Յունայթեդ» (Անգլիա)՝ 0:1