Գլխավոր Լուրեր Միջազգային Անգելա Մերկելի դեմ մահափորձ է ծրագրված եղել. ԶԼՄ-ներ

Անգելա Մերկելի դեմ մահափորձ է ծրագրված եղել. ԶԼՄ-ներ

1187
0

Tert.am-ը գրում է․

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի դեմ կարող էր մահափորձ կազմակերպվել: Ինչպես հայտնում է gazeta.ru-ն՝ հղում անելով գերմանական պարբերականին, մահափորձը, հավանաբար, ծրագրում էր իրականացնել Բեռլինի սուրբծննդյան տոնավաճառում 2016-ին տեղի ունեցած ահաբեկչության հեղինակը:

Երկրի Քրեական ոստիկանության դաշնային վարչությունը հայտնել է, որ հետաքննության տվյալներով՝ Թունիսի քաղաքացի Անիս Ամրին, որը հարձակում էր իրականացրել տոնավաճառում, դրանից 7 շաբաթ առաջ սելֆի էր արել Գերմանիայի կանցլերի գրասենյակի մոտ: Լուսանկարներից մեկում մատնանշված է եղել Մերկելի աշխատասենյակի պատուհանը:

Բացի այդ, իրավապահները Ամրիի բջջայինում լուսանկարներ են գտել, որոնք պատկերվել էին Մերկելի տան մոտակայքում:

Հետաքննության տվյալներով՝ ահաբեկիչը լրտեսել է Գերմանիայի կանցլերին:

Հիշեցնենք, որ 2016-ի դեկտեմբերի 19-ի երեկոյան տղամարդը բեռնատարով մխրճվել էր սուրբծննդյան տոնավաճառում հավաքված ամբոխի մեջ՝ խլելով 12 մարդու կյանք: