Հայհիդրոմետկենտրոնը ներկայացրել է Հայաստանի առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը։
Այսպես, հոկտեմբերի 25-29–ին Հայաստանի բոլոր մարզերում և Երևանում սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին կլինի հարավ–արևմտյան` 3-8 մետր վայրկյան արագությամբ։
Ուրբաթ ցերեկն օդի ջերմաստիճանը կբարձրանա 1-2 աստիճանով։
Միաժամանակ, ԱԻՆ–ում ներկայացված աղյուսակի համաձայն, առաջիկա հինգ օրերին գիշերները Շիրակում և Գեղարքունիքում, ինչպես նաև Կոտայքի, Արագածոտնի և Վայոց Ձորի լեռներում կանխատեսվում է 2 աստիճան ցրտից 3 աստիճան տաքություն։
Երևանում ընդհուպ մինչև երեքշաբթի ցերեկային ժամերին օդը կտաքանա մինչև 21-23 աստիճան։
Նոր տեսանյութ.
Մեր YouTube ալիքը։ Միացեք...