Գլխավոր Քաղաքական «Այսօր ԱԺ-ում պայթեց ևս մեկ միֆ. готовьтесь к худшему». Էդուարդ Շարմազանով

«Այսօր ԱԺ-ում պայթեց ևս մեկ միֆ. готовьтесь к худшему». Էդուարդ Շարմազանով

1638
0

Այսօր ԱԺ-ում պայթեց եւս մեկ միֆ… hեղափոխական վարչապետը, ով ընդամենը 1.5 տարի առաջ կախարդական փայտիկի գործադրմամբ տնտեսության թռիչքային զարգացում, աննախադեպ ներդրումներ եւ տնտեսական հեղափոխություն էր խոստանում, քիչ առաջ ԱԺ-ում հայտարարեց, որ բյուջե 2020-ից դրված է ոչ թե թռիչքային ու հեղափոխական, այլ պահպանողական կանխատեսում: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀԿ խոսնակ Էուարդ Շարմազանովը:

Նա, մասնավորապես, նշել է.

«Համեմատության կարգով նշեմ, որ ՀՀԿ-ի կառավարությունը երբ հեռանում էր, 10.7 տնտեսական ակտիվության ցուցանիշ էր ապահովել, իսկ Նիկոլի կառավարությունը կանխատեսում է ընդամենը 4.9 տնտեսական աճ:

Այնպես որ, հարգելի քայլողներ, դմփդմփողներ եւ հեղափոխության ջատագովներ, ինչպես ասում են՝ готовьтесь к худшему.

Կախարդական փայտիկ չի եղել ու չկա:

Հ.Գ.

Փաստորեն թռիչքային զարգացումը վերաբերում էր միմիայն պրեմիաներին, նախարարների աշխատավարձերի թաքուն բարձրացման եւ բյուջեի հաշվին աննպատակ շռայլ վոյաժներին»:

https://www.facebook.com/permalink.php?story_fbid=538760320258401&id=333386077462494

Նոր տեսանյութ.